Աշխարհ

11.03.2019 11:41


Թրամփը մտադիր է Կոնգրեսից ևս 8,6 մլրդ դոլար պահանջել արգելապատի կառուցման համար. WP

Թրամփը մտադիր է Կոնգրեսից ևս 8,6 մլրդ դոլար պահանջել արգելապատի կառուցման համար. WP

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր Է 2020 ֆինանսական տարվա (սկսվում Է 2019 թվականի հոկտեմբերի 1-ին) բյուջետային պահանջում ներառել լրացուցիչ 8,6 միլիարդ դոլար՝ ամերիկա-մեքսիկական սահմանին արգելապատի կառուցման համար: Մարտի 10-ին այս մասին հայտնել Է The Washington Post (WP) թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես նշված Է, բյուջեի նախագիծը կտարածվի արդեն մարտի 11-ին, եւ դրանում կհիշատակվի 5 միլիարդ դոլարի տրամադրման պահանջ ներքին անվտանգության նախարարությանը՝ ֆիզիկական արգելքի նոր հատվածների կառուցման համար, ինչպես նաեւ եւս 3,6 միլիարդ դոլար՝ պաշտպանության նախարարությանը, որը նույնպես կհատկացվի այդ նպատակի համար: Դրա վերաբերյալ մանրամասնություններ առայժմ չեն հրապարակվում, սակայն ակնհայտ Է, որ այս քայլը Կոնգրեսում կհրահրի Սպիտակ տան եւ հանրապետականների նոր ընդհարումը Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների հետ, որոնք կտրականապես դեմ են արգելապատի կառուցմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը