Լրահոս

11.03.2019 11:38


Պայթեցումներ. «Թումանյան» կայարանից Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը 5 ժամով փակ է լինելու

Պայթեցումներ. «Թումանյան» կայարանից Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը 5 ժամով փակ է լինելու

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհին այսօր՝ մարտի 11-ին, իրականացվելու են պայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով նույն օրը՝ ժամը 13:00-18:00-ը, «Թումանյան» կայարանից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։

Այդ ընթացքում վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Մ6-Օձուն-Այգեհատ-Յաղդան-Ստեփանավան-Վանաձոր ճանապարհով։

Պայթեցման աշխատանքներն կատարվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։

Պատճառվող անհարմարության համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը:

Այս խորագրի վերջին նյութերը