Իշխանաստեղծ երիտասարդական կազմակերպությունները Սերժ Սարգսյանին սատարելու հարցում նոր մրցակից են ձեռքբերել
ԼՂՀ պաշպանության բանակի զորավարժություններից հետո ունեցած իր ելույթում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշել է-<<Ամեն օր խոսում են պատերազմի մասին, ամեն օր հոխորտում են, փորձում մեզ վախեցնել: Բայց մենք անցել ենք այդ ճանապարհը: Այստեղ ներկա իմ մարտական ընկերները, ավագ տարիքի սպաները հիշում են, թե ինչպես 1992 թ. սկզբներին Ադրբեջանում ով ծույլ չէր, խոսում էր այն մասին, թե երբ է թեյ խմելու Ստեփանակերտում կամ Շուշիում: Շատ-շատերի երազը մնաց իրենց ներսում եւ իրենց հետ տարան այն աշխարհ: Այն ժամանակ էլ էր նրանց թվում, թե շատ ուժեղ են, թե կարող են խնդիր լուծել, այն էլ' կարճ ժամանակում: Մենք երբեք չենք ցանկացել պատերազմ, բայց այն ժամանակ ուղղակի պարտադրված էինք պաշտպանել մեր հայրենիքը: Եթե պահը գա, եթե մեզ պարտադրեն, ապա այս անգամ մեր հարվածը պետք է լինի կործանարար եւ վերջինը>>: Ազգային նոր պահպանողական շարժումը իր անդամ ավելի քան քսան հասարակական կազմակերպությունների և տասնյակ հազարավոր երիտասարդների անունից հայտարարում է. Ազգային նոր պահպանողական շարժումը կարևորելով Հայաստանի Հանրապետության և ԼՂՀ սահմանների պաշպանությունն ու անվտանգությունը, սատարելով ՀՀ նախագահի ամենօրյա ազգանվեր գործունեությանը, պատրաստ է ԼՂՀ պաշպանության բանակի և ՀՀ պաշպանության նախարարության հետ համատեղ պաշպանել հայոց հայրենիքի սահմանները : Երիտասարդ սերունդը կարող է և պարտավոր է ապացուցել, որ արժանի հետնորդն է արցախյան պատերազմում հակառակորդին ծնկի բերած հերոսների:

Ազգային նոր պահպանողական շարժում
կենտրոնական կոմիտե
Նախագահ' Է. Հելհելյան