ՀՀԿ փոխնախագահ. «Պատերազմը հրահրվում է Թուրքիայի կողմից»
«Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսում ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը պատասխանել է լրագրողի հարցին՝ համամի՞տ է արդյոք փորձագետների կողմից հնչող այն տեսակետին, թե հայ-թուրքական բանակցությունները փակուղի են մտել.
-Գործընթացը փոքր-ինչ դանդաղել է։ Դա Թուրքիայի մեղքով է, որովհետև իրենք նախապայմաններ են դնում, թե մինչև Ղարաբաղի խնդիրը չլուծվի, արձանագրությունները չեն վավերացնի,-հայտարարել է Ռ. Զոհրաբյանը՝ ավելացնելով,-բայց ես ասեմ այսպիսի մի նոր միտք՝ պատերազմը, որ հայտարարում է ադրբեջանական կողմը, ներքին կարգով ավելի շատ հրահրվում է Թուրքիայի կողմից, քան հենց բուն Ադրբեջանի։
-Որպեսզի այս բանակցությունները ջրվեն, նրանք հրահրում են այդ պատերազմը, որպեսզի ասեն՝ ա՛յ դրա պատճառով մենք չենք կարող բանակցություններն ավարտել։

7or.am