Անահիտ Բախշյանի հաղորդումը կրթական ոլորտում հայտնաբերված իրավախախտումների մասին
Սույն թվականի մարտի 19-ին Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը նամակներ է հղել ՀՀ գլխավոր դատախազ պարոն Ա. Հովսեփյանին եւ ՀՀ ոստիկանության պետ պարոն Ա. Սարգսյանին, որտեղ հաղորդում է ներկայացրել Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի թ.1, թ.2, թ.3 եւ Ապարանի ֆիզմաթ հատուկ դպրոցներում 2008 թվականի ապրիլ, մայիս եւ հունիս ամիսներին ՀՀ ԿԳՆ կրթության տեսչության կողմից իրականացված ուսումնասիրությունների վերաբերյալ գրված զեկույցում տեղ գտած մի շարք իրավախախտումների մասին:
«Ստուգումների ընթացքում բացահայտվել են խախտումներ, որոնց վերաբերյալ կազմվել են ակտեր եւ տնօրենների մասնակցությամբ քննարկվել ՀՀ կրթության պետական տեսչությունում:
ՀՀ կրթության պետական տեսչության կողմից Արագածոտնի մարզի Ապարանի ֆիզիկամաթեմատիկական հատուկ եւ թիվ 1,2,3 միջնակարգ դպրոցներում կատարված ստուգումների եւ ուսումնասիրությունների արդյունքների վերլուծության մասին տեսչության կողմից ինձ տրամադրված տեղեկանքի համաձայն' ուսումնական հաստատություններում հայտնաբերվել են ՀՀ կրթության բնագավառի օրենսդրական պահանջների բազմաթիվ խախտումներ (խախտվել են' □Կրթության մասին□ ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ կետը,18-րդ հոդվածի 7-րդ կետը, ՀՀ կառավարության 351-Ն որոշման 401-րդ կետի պահանջը, ՀՀ պաշտպանության, ՀՀ կրթության եւ գիտության նախարարների որոշումները):
Վերոնշյալ խախտումները վերաբերում են ֆինանսական հավելագրումներին (տարբեր դպրոցներում հավելագրված չհաճախող տարբեր թվով աշակերտներ, օր.' թ.3 դպրոցում 68 հավելագրված աշակերտ), մատենավարության (թվանշանների) կեղծիքներին, կրթության որակի ապահովմանը (ձեռագրերի անհամապատասխանությամբ ստուգողական աշխատանքներ, ընդհանրապես չգրված ստուգողական աշխատանքների 15 տետրեր), տարբեր տեսակի ու չափերի կեղծիքներին, որոնցից յուրաքանչյուրը իրավախախտում է:
Այդ բոլոր իրավախախտումների համար վերոնշյալ դպրոցների տնօրենները ՀՀ Արագածոտնի մարզպետի կողմից ստացել են ընդամենը խիստ նկատողություն:
Խնդրում եմ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված 10-օրյա ժամկետում տեղեկացնել, թե.
վերոնշյալ դեպքերում իրավախախտումների հետ համեմատած տույժի տեսակը որքանով է իրավաչափ,
ինչպես են ոստիկանությունն ու դատախազությունը պայքարում պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում նման չարաշահումները բացառելու ուղղությամբ:
Խնդրում եմ նաեւ դիմումս ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին եւ հանձնարարել համապատասխան իրավասու մարմիններին' քննության առնել վերոնշյալ փաստերը»: