Լրահոս

09.03.2019 17:14


Երևանի քաղաքապետարանի գլխավոր մուտքի մոտ Նիվայով բարձրացած 36-ամյա քաղաքացին տեղափոխվել է հոգեբուժարան

Երևանի քաղաքապետարանի գլխավոր մուտքի մոտ Նիվայով բարձրացած 36-ամյա քաղաքացին տեղափոխվել է հոգեբուժարան

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Սիրականյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մարտի 8-ին, Երևանում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանած ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները դեպքի վայրից ոստիկանության կենտրոնական բաժին էին տեղափոխել Երևան քաղաքի Նոր Նորքի 9-րդ փողոցի բնակիչ՝ 36-ամյա Ռոմիկ Ջնդոյանին։

Վերջինս իր վարած ВАЗ 2121 մակնիշի 55 QD 553 համարանիշի ավտոմեքենայով, ըստ հետաքննության, կոպիտ կերպով խախտել էր հասարակական կարգը, բացահայտ ցինիզմ և անհարգալից վերաբերմունք դրսևորել հասարակության նկատմամբ, ավտոմեքենայով բարձրացել էր Արգիշտի փողոցի 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի գլխավոր մուտքի դիմաց և ցանկացել այրել ավտոմեքենան։ Քաղաքապետարանի անվտանգությունն իրականացնող ոստիկանության ծառայողների ճիշտ և օպերատիվ գործողությունների արդյունքում հետագա գործողությունները կանխվել էին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պատճառը եղել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից փողոցային առևտրի արգելքը, ինչի համար էլ Ռ. Ջնդոյանը անհամաձայնություն է ցուցաբերել և փորձել է նման եղանակով իր բողոքի ակցիան անել։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ռ. Ջնդոյանը տեղափոխվել է ՀՀ առողջապահության նախարարության «Ավան» հոգեբուժական կենտրոն։

Այս խորագրի վերջին նյութերը