Լրահոս

22.03.2010 16:21


Ա.Մինասյան. «Արտարժույթի այս տատանումները մեր անառողջ տնտեսության արտացոլումն են»

Ա.Մինասյան. «Արտարժույթի այս տատանումները մեր անառողջ տնտեսության արտացոլումն են»

-Ակնհայտ  է, որ արտարժույթի այս տատանումները մեր անառողջ տնտեսության արտացոլումն են: Եվ ցանկացած կարճաժամկետ միջամտություն այս ոլորտին ոչ մի դրական արդյունք չի կարող ապահովել երկարաժամկետ առումով,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով դոլար-դրամ հարաբերակցության մասին՝ ասել է ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը:

Նրա խոսքերով՝ օրեր առաջ ԿԲ դոլարիզացիայի դեմ պայքարի ուղղությամբ արված որոշումներն իրենց մեջ խոր ռիսկ են պարունակում, որովհետև հիմնված չեն խոր վերլուծությունների վրա և ստեղծում իրական հնարավորություն վարկերի տոկոսադրույքների բարձրացման համար:

-Կենտրոնական բանկի ու կառավարության փաստացի չհամագործակցությունը, ի շահ տնտեսության դիվերսիֆիկացիայի, ստվերային տնտեսության կրճատման, կոռուպցիայի դեմ պայքարի, չի կարող երկրի համար լավ ապագա ստեղծել,-նշել է նա:

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը