Հայաստանի պատվիրակությունը մասնակցեց ՀԱՊԿ և ԱՊՀ արտգործնախարարների խորհուրդների նիստերին
Դեկտեմբերի 9-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը մասնակցեցին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի եւ անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստին:
Նիստի ընթացքում քննարկվեցին եւ հավանության արժանացան դեկտեմբերի 10-ին կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նիստի օրակարգն ու քննարկվելիք հարցերը, որոնք միտված են Կազմակերպությանը հակաճգնաժամային արձագանքման գործուն կանոնակարգերով ապահովելուն, հավաքական անվտանգության համակարգի միջոցների եւ ուժերի ձեւավորման եւ կիրառման կատարելագործմանը, ռազմաարդյունաբերական ոլորտում համագործակցության հետագա ընդլայնմանը:
Նիստի ընթացքում քննարկվեցին ՀԱՊԿ վերջին գագաթաժողովում ընդունված որոշումների կատարման ընթացքը, ինչպես նաև ս.թ. օգոստոսին Երեւանում կայացած՝ ՀԱՊԿ անդամ պետությունների նախագահների հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը:
Համատեղ նիստի արդյունքում ստորագրվեցին քառասունհինգ փաստաթղթեր, որոնք ներկայացվեցին Հավաքական անվտանգության խորհրդի հաստատմանը:
Նույն օրը տեղի ունեցավ Անկախ պետությունների համագործակցության մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը, որին Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նախարարների խորհուրդը աշխատանքները սկսեց նեղ ձեւաչափով' պատվիրակությունների ղեկավարների եւ ԱՊՀ գործադիր քարտուղարի մասնակցությամբ, ապա նիստը շարունակեց պատվիրակությունների մասնակցությամբ:
Նիստի օրակարգը ներառում էր ԱՊՀ գործունեությանն առնչվող տասնչորս հարցեր, այդ թվում' հումանիտար բնագավառում համագործակցության խթանման, անվտանգության եւ պաշտպանական քաղաքականության բնագավառներում փոխգործակցության, իրավապահ մարմինների միջեւ համագործակցության ակտիվացման, «ՄԻՐ» միջպետական հեռուստաըկներության գործունեության, ԵԱՀԿ շրջանակներում ԱՊՀ անդամ երկրների փոխգործակցության եւ մի շարք այլ հարցեր:
Նիստի արդյունքում ԱՊՀ արտգործնախարարները հավանության արժանացրեցին դեկտեմբերի 10-ին կայանալիք ԱՊՀ գագաթաժողովի օրակարգը եւ քննարկմանն առաջարկվող հարցերը: