Լրահոս

09.03.2019 11:20


Երևան-Աշտարակ ճանապարհին «Mercedes»-ը բախվել է կայանված «Nissan»-ին. կա 5 վիրավոր (լուսանկար)

Երևան-Աշտարակ ճանապարհին «Mercedes»-ը բախվել է կայանված «Nissan»-ին. կա 5 վիրավոր (լուսանկար)

Երեւան-Աշտարակ ավտոճանապարհին այսօր՝ մարտի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08։50-ի սահմաններում Քասախ գյուղի սկզբնամասում Երեւան քաղաքի բնակիչ 48-ամյա Անուշ Ե.-ն իր վարած «Mercedes» մակնիշի 34 QP 516 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Պռոշյան գյուղի բնակիչ 57-ամյա Հրանտ Մ.-ին պատկանող «Nissan» մակնիշի 88 MT 788 համարանիշի ավտոմեքենային։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետեւանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։

Աղբյուրը հայտնում է, որ «Nissan»-ը կայանված է եղել թույլատրելի հատվածում:

Այս խորագրի վերջին նյութերը