Լրահոս

09.03.2019 10:45


Փլուզում Կապան քաղաքում. տուժածներ չկան

Փլուզում Կապան քաղաքում. տուժածներ չկան

Մարտի 8-ին՝ ժամը 20:40-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Լեռնագործների 4-րդ նրբանցքում փլուզվել է տներից մեկի այգու հենապատը, տուժածներ չկան. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ փլուզվել է տան այգու հենապատը (15x2x0.4 մ), մոտ 10 խմ հողի զանգված սահել դեպի ձորակը (մոտ 5 մ):

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Այս խորագրի վերջին նյութերը