Լրահոս

09.03.2019 10:40


Ստեփանավան քաղաքի տներից մեկի բակում հայտնաբերվել է նռնակ

Ստեփանավան քաղաքի տներից մեկի բակում հայտնաբերվել է նռնակ

Մարտի 8-ին՝ ժամը 14:10-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Համբարձում յան փողոցի տներից մեկի բակում հայտնաբերվել է հակատանկային ական. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հայտնաբերվել է РКГ-3ЕМ նռնակ, որը վնասազերծվել է ՀՀ ՊՆ ինժեներական ծառայության կողմից՝ պայթեցման միջոցով:

Փրկարարաները սահմանազատել են տարածքը:

Այս խորագրի վերջին նյութերը