Արտակ Զաքարյանը նույնպես անդրադարձել է Օսկանյանի ելույթին
-Բոլոր ժամանակահատվածներում էլ քննարկումներ եղել են, գուցե ոչ հրապարակային, բայց եղել են,-հրավիրված մամուլի ասուլիսում անդրադառնալով Վ. Օսկանյանի վերջին հայտարարություններին և պատասխանելով հարցին, թե հանրապետականներն ինչո՞ւ նախկինում՝ Վ. Օսկանյանի պաշտոնավարման տարիներին չէին բարձրաձայնում իրենց նկատած սխալների մասին՝ ասել է ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը։ Հիշեցնենք, որ վերջին օրերին որոշ ՀՀԿ-ականներ հայտարարում են, թե իրենք այսօր փորձում են շտկել Ռ. Քոչարյանի և Վ. Օսկանյանի սխալները։
-Լեռնային Ղարաբաղի ներգրավվածությունը բանակցային գործընթաց շատ ավելի ցանկալի է և արդյունավետ։ Բայց ինչ-ինչ պայմաններում այն տեղի չի ունեցել, իսկ այսօր դա արդեն հրամայական է։
Պատգամավորն ասել է, թե հաշվի չառնել ԼՂՀ դերը խնդրի կարգավորման գործընթացում` նշանակում է ընդհանրապես փակել խնդրի լուծման բոլոր ուղիները։
-Ինչ վերաբերում է Օսկանյանի վերջին հայտարարություններին, ապա նա ընդամենը երեք սցենար է նշել։ Ես չորրորդ սցենարով ավելի ողջամիտ և ավելի ճշմարտացի կհամարեի, որ լռեին և այս կարևորագույն գործընթացների համատեքստում ոչ թե փորձեին ներքաղաքական ինչ-որ ինտրիգներ առաջ մղել, այլ եթե չեն կարողանում որևէ օգտակար գործունեություն իրականացնել, գոնե նախկինում գործած սխալների մասին բարձրաձայն չարտահայտվել։

7or.am