Քաղաքական

08.03.2019 18:47

«Մենք նաև տրանս կանայք ենք, նաև լեսբի և բիսեքսուալ կանայք ենք, որ ուզում ենք կամ չենք ուզում երեխա որդեգրել կամ ունենալ». Լարա Ահարոնյան

«Մենք նաև տրանս կանայք ենք, նաև լեսբի և բիսեքսուալ կանայք ենք, որ ուզում ենք կամ չենք ուզում երեխա որդեգրել կամ ունենալ». Լարա Ահարոնյան

«Կանանց ռեսուրսային կենտրոն» հ/կ-ի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հոգաբարձուների խորհրդի անդամ Լարա Ահարոնյանն այսօր ԱԺ-ում «Քաղաքացիական հասարակություն-Ազգային ժողով համագործակցության հարթակ՝ հանուն կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների» միջոցառման ժամանակ անդրադարձավ կանանց նկատմամբ բռնությունների դեպքերին։

Ըստ նրա՝ կանայք պետք է ուղղեն իրենց մեջքը և վերացնեն դարեր ի վեր հաստատված «պատրիարխալ» հասարակարգը։

Լ. Ահարոնյանն անդրադարձավ նաև կանանց սեռական իրավունքներին։ Նրա խոսքով՝ հայ կնոջ մասին խոսելիս՝ հասկանում ենք մայր, քույր, և վերջ, բայց կանայք նաև միայնակ մայրերն են, բանակում երեխա կորցրած մայրերն են։

«Մենք նաև տրանս կանայք ենք, նաև լեսբի և բիսեքսուալ կանայք ենք, որ ուզում ենք կամ չենք ուզում երեխա որդեգրել կամ ունենալ»,-ասաց նա՝ այդ ցանկում թվարկելով նաև սահմանամերձ տարածքներում ապրող կանանց, եզդի ու հաշմանդամություն ունեցող կանանց։

Ըստ Ահարոնյանի՝ երբ մշակվում են օրենքներ, պետք է ուշադիր լինել, որ միայն մի կերպարի կանայք չօգտվեն դրանից, այլ պետք է նկատի ունենալ ՄԻԱՎ-ով ապրող ու «սեքս աշխատող» կանանց։

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։