«Ադրբեջանն ինձ բռնի ներքաշեց կոնֆլիկտի մեջ». Լապշին
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որը տուժել էր Ադրբեջանի իշխանությունների հակաիրավական գործունեության հետեւանքով, ելույթ է ունեցել Եվրախորհրդարանում անցկացված համաժողովում՝ նվիրված հայատյացության խնդրին: Միջոցառումը կազմակերպել էին Եվրախորհրդարանի անդամ Էլենի Թեոխարուսը, Արդարության եւ ժողովրդավարության եվրոպական հայկական ֆեդերացիան եւ Թուֆենկյան հիմնադրամը:
Ալեքսանդր Լապշինը NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ իր ելույթում ներկայացրել է Ադրբեջանում հայատյացության հետ կապված անձնական փորձը: «Երբ Բաքվում ինձ դատում էին Ղարաբաղ այցելելու համար, ադրբեջանցի դատախազների գռեհիկ եւ վիրավորական հայտարարություններն ու դիտողությունները, զուգահեռներ էին առաջացնում ֆաշիստական Գերմանիայի եւ ժամանակակից Ադրբեջանի միջեւ եւ այլն»,-նշեց բլոգերը:
Նա իր ելույթում ընդգծել է, որ Ադրբեջանն օգտագործում է իրավական օգնության Քիշնեւյան կոնվենցիայի որոշ սողանցքերը: Այս կոնվենցիայով թույլ է տրվում ցանկացած հետախուզվող անձի հանձնում բացառապես հարցում կատարած երկրի դատարանի որոշման հիման վրա: Երկիրը, որին ուղարկվում է կալանավորման եւ հանձնելու մասին հարցումը, մեղադրանքների էությունն անգամ չի ստուգում: «Այս կոնվենցիան նախկին ԽՍՀՄ ամբողջ տարածքում վաղուց վերածվել է լրագրողների, իրավապաշտպանների եւ ընդդիմադիրների հետապնդման գործիքի:
Անկեղծ ասած՝ ես ոչ մի կապ չունեմ ղարաբաղյան հակամարտության հետ: Ես հայ չեմ, մենք բավականին խնդիրներ ունենք Իսրայելում, որտեղ անցկացրել եմ կյանքիս մեծ մասը: Սակայն, անկախ իմ ցանկությունից, Ադրբեջանն ինձ բռնի ներքաշեց այս կոնֆլիկտի մեջ: Լինելով հրեա, որի ազգականներից շատերին Հոլոքոստի ժամանակ նացիստները սպանել են Լեհաստանում եւ Լիտվայում, ես որոշ զուգահեռներ եմ տեսնում ժամանակակից Ադրբեջանի եւ Երկրորդ աշխարհամարտի սկզբին նացիստական Գերմանիայի միջեւ: Ես նկատի ունեմ հայկական ծագմամբ մարդկանց հանդեպ ատելության քարոզչությունը, որն այսօր Ադրբեջանի պետական քաղաքականության հիմքն է: Փաստացի հայատյացությունը ադրբեջանական ռեժիմի գոյության եւ գոյատեւման հիմքն է, որը խեղդված է կոռուպցիայի եւ սեփական ժողովրդի դեմ հանցագործությունների մեջ:
Բաքվի բանտում հարցաքննությունների ժամանակ ադրբեջանցի քննիչները եւ դատախազները ահավոր բաներ էին ասում։ Վուղար Նասիբով եւ Քամալ Թալիբով անուններով գնդապետները քանիցս ասել են. «Հայոց ցեղասպանությունը հայերի գյուտն է։ Եթե իսկական ցեղասպանություն եղած լիներ, Ադրբեջանն այսօր Ղարաբաղի խնդիր չէր ունենա, քանի որ այսօր հայեր Ղարաբաղում ընդհանրապես չէին լինի»։ Մյուս քննիչներն ու ոստիկաններն անընդհատ վատ էին արտահայտվում հայ կանանց մասին՝ ասելով, որ հայ կանայք ի վիճակի չեն որեւէ բան անել՝ բացի մուսուլման տղամարդկանց ծառայելուց։ Մի քանի անգամ պաշտոնյաներն ինձ անվանել են «հայ մարմնավաճառ», որը ծառայում է կեղտոտ հայերին, եւ որոշ բանտապահներ ու ոստիկաններ վիրավորական բաներ էին ասում հրեաների մասին, օրինակ. «Ափսոս, որ Ադոլֆ Հիտլերը չոչնչացրեց քո տատերին ու պապերին, որպեսզի նրանք չկարողանային քո նմանին լույս աշխարհ բերել»։ Սա ոչ միայն հակասում է Քրեական օրենսգքրին ու բարոյականությանը, այլեւ իսլամին՝ կրոն, որը խաղաղության ու հանդուրժողության է կոչում։ Ագրեսիվ հայատյացության մի քանի օրինակ. գլխավոր դատախազի գրասենյակի՝ Ռուստամ Ուսուբովի անունից ներկայացված փաստաթղթերում նշվում է, որ բլոգում Լապշինն օգտագործում է «Արցախ» անվանումը, ինչը երկրի օրենքի խախտում է եւ կարող է դիտարկվել որպես անջատողականության բացահայտ կոչ։ Ստացվում է, որ Ադրբեջանը պահանջում է իրեն վերադարձնել Ղարաբաղը, բայց բացահայտ հայտարարում է պաշտոնական փաստաթղթերում, որ հայերն իրավունք չունեն օգտագործելու մայրենի լեզուն եւ իրենց ավանդական աշխարհագրական անվանումները։ Օգտագործելով նաեւ Ղարաբաղ այցելող անմեղ զբոսաշրջիկների քրեական հետապնդումները՝ Ադրբեջանի իշխանությունները փորձում են զրկել այդ տարածաշրջանի բնակիչներին արտաքին աշխարհի հետ ցանկացած շփումից։
Անցած ամսվա ընթացքում ես մի քանի պաշտոնական գրավոր նախազգուշացում եմ ստացել Իսրայելից եւ Ռուսաստանից։ Այնտեղ նշվում է, որ Ադրբեջանի կառավարությունն անհանգստացած է եւ զայրացած իմ ջանքերով՝ Ադրբեջանում ապօրինությունների հանդեպ ուշադրություն գրավելու առումով։ Նրանք երկու քրեական գործ են հարուցել, այս անգամ «պետության դեմ կոչերի» եւ «նախագահ Ալիեւին անձնապես վիրավորելու» վերաբերյալ։ Մեղադրանքները սարքվել են անհեթեթ ձեւով՝ հաշվի առնելով այն, որ ես ո՛չ մի ընդհանուր բան չունեմ ո՛չ Ադրբեջանի, ո՛չ նրա կառավարության հետ, իսկ ղարաբաղյան հակամարտությունը չափից ավելի հեռու է ինձանից։ Իմ միակ նպատակը՝ պատժել հանցագործներին, որոնք փորձում էին սպանել ինձ, եւ պայքարել խոսքի ազատության համար։ Ցանկացած պարագայում, այս անգամ Իսրայելը, Ռուսաստանը եւ Եվրոպական միությունը լրիվ իմ կողմից են, եւ Ինտերպոլը նույնպես մատնանշել է, որ Ադրբեջանի ցանկացած փորձ՝ այդ հարգարժան կազմակերպության կողմից իմ հանդեպ հետախուզում հայտարարելու, քննադատաբար կգնահատվի»,-ընդգծել է Ալեքսանդր Լապշինը։