Լրահոս

08.03.2019 10:15


Գորիսի, Մեղրիի և Սիսիանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

Գորիսի, Մեղրիի և Սիսիանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 8-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Գորիսի, Մեղրիի և Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Գավառի ավտոճանապարհներին և Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է:

Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում բուք է:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը