Աշխարհ

07.03.2019 19:41


Եվրադատարանը բավարարել է ադրբեջանցի ընդդիմադիրի հայցը

Եվրադատարանը բավարարել է ադրբեջանցի ընդդիմադիրի հայցը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է ադրբեջանցի ընդդիմադիր Իլքին Ռուստամզադեի հայցն ընդդեմ Ադրբեջանի կառավարության: Եվրոպական ատյանը փաստել է, որ Իլհամ Ալիևի վարչակազմը 2013 թվականին առանց որևէ հիմքի ձերբակալել և ամիսներ շարունակ ճաղերի ետևում է պահել երիտասարդ ակտիվիստին, ով քննադատել էր կառավարությանը՝ բանակում արձանագրվող սպանությունների համար:

Մոտ մեկ տարի շարունակված նախնական կալանքից հետո Ադրբեջանի իշխանությունները Ռուստամզադեին դատապարտել էին 5 տարվա ազատազրկման՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով:

Միջազգային Amnesty International կազմակերպությունը Ռուստամզադեին համարում է խղճի բանտարկյալ:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը