Քաղաքական

07.03.2019 16:11

«Փաշինյան-Ալիև հանդիպումը շատ չի ուշանա». Շ. Քոչարյան

«Փաշինյան-Ալիև հանդիպումը շատ չի ուշանա». Շ. Քոչարյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջիկա հանդիպումը շատ չի ուշանա: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

«Ժամկետները կհամաձայնեցվեն, բայց ինձ թվում է՝ հանդիպումը շատ չի ուշանա»,- «Արմենպրես» փոխանցմամբ՝ ասաց Շավարշ Քոչարյանը: Պատասխանելով հարցին, թե այդ ուղղությամբ ինչ աշխատանք է տարվում ԱԳՆ-ի կողմից՝ փոխնախարարն ասաց, որ իրենց աշխատանքն ամենօրյա է:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախորդ շաբաթ հանդես էին եկել հայտարարությամբ և նշել, որ ձեռք է բերվել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման պայմանավորվածություն:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։