Աշխարհ

07.03.2019 15:33


Պետդուման վերջնական ընթերցմամբ ընդունեց համացանցում կեղծ լուրերի համար պատիժ սահմանող օրենքը

Պետդուման վերջնական ընթերցմամբ ընդունեց համացանցում կեղծ լուրերի համար պատիժ սահմանող օրենքը

Ռուսաստանի Պետդուման երրորդ, վերջնական ընթերցմամբ հավանություն է տվել օրենքին, որը պատիժ է սահմանում համացանցում կեղծ լուրերի տարածման, ինչպես նաև ռուսաստանյան հասարակության, պետական խորհրդանիշների ու կառույցների վերաբերյալ անհարգալից հրապարակումների համար: Այսուհետ այս արարքների համար մեղավոր ճանաչված անձանց սպառնում է 30-ից մինչև 100 հազար ռուբլու տուգանք, հանցանքը կրկնելու դեպքում՝ վարչական կալանք՝ մինչև 15 օրով:

Կեղծ լուրերի տարածման դեպքում էլ օրինագիծը հնարավորություն է տալիս Ռուսաստանի իշխանություններին ոչ միայն դրանք հեռացնել, այլև արգելափակել հրապարակման աղբյուր ինտերնետ կայքը:

Լրագրողական ու իրավապաշտպան կազմակերպությունները քննադատում են նորամուծությունը՝ փաստելով, որ չկան տեղեկատվության կեղծ լինելը հավաստող հստակ չափանիշներ, և որ սա կարող է դառնալ հերթական մահակը՝ կառավարության քննադատներին լռեցնելու համար:

Աղբյուրը՝ «Ազատություն»

Այս խորագրի վերջին նյութերը