Աշխարհ

07.03.2019 18:35


Իսպանական լողափը կրկին լավագույնն է ճանաչվել Եվրոպայում

Իսպանական լողափը կրկին լավագույնն է ճանաչվել Եվրոպայում

Իսպանիայի Սան Սեբաստիանի Լա Կոնչա լողափը նորից առաջինն է Եվրոպայում՝ համաձայն զբոսաշրջային TripAdvisor պորտալի վարկանիշի։ Լա Կոնչան աշխարհում զբաղեցրել է 4-րդ տեղը՝ երկու նիշով բարձրանալով 2018-ի համեմատ (այն ժամանակ լողափը նույնպես առաջինն էր Եվրոպայում)։ Առաջատարների եռյակում սովորաբար տեղ են զբաղեցնում Եվրոպայի լողափերը, տեղեկացնում է «Եվրոպուլսը»։

Եվրոպական լողափերի քսանյակում են նաեւ Իտալիայի Ճագարների լողափը Սիցիլիայում (7-րդ տեղ), պորտուգալական Ֆալեզիան (11-րդ), հունական Բալոսը Կրետեում (15-րդ)։ Բրիտանական Բոռնմունթը 20-րդն էր։

TripAdvisor-ի վարկանիշերը կազմվում են տարբեր երկրների զբոսաշրջիկների արձագանքների հիման վրա։ Լողափերի մասին կարծիքներում ճանապարհորդները նշում են լողափի գծի երկարությունը, ջրի եւ ավազի որակը, սպասարկող անձնակազմի բարյացակամությունը, գեղեցիկ տեսարաններն ու տարբեր սպասարկումները՝ ջրային զվարճանքներ, պառկելաթոռների որակ եւ այլն։

Իսպանական լողափերը բարձր գնահատական են ստանում ոչ միայն զբոսաշրջիկների, այլեւ էկոլոգների կողմից։ Անցած տարի, օրինակ, Իսպանիան Եվրոպայում առաջինն էր երկնագույն դրոշակակիր մաքուր լողափերի քանակով։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը