Լրահոս

22.03.2010 15:16


Արտակ Դավթյան. «Պարոն Օսկանյանին խնդրեք, որ ավելի հստակ պարզաբանումներ տա»

Արտակ Դավթյան. «Պարոն Օսկանյանին խնդրեք, որ ավելի հստակ պարզաբանումներ տա»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Դավթյանը պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում այն փաստին, որ Վարդան Օսկանյանը մատնանշելով իշխանության սխալները՝ իշխանափոխության հիմքեր է տեսնում, ասել է, թե չպետք է  մոռանալ, որ 2007թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ Վարդան Օսկանյանը իշխանության կազմում է եղել։

 -Կարծես թե հակադրության մեջ են մտնում իր ասածն ու իր այն ժամանակվա պաշտոնը, որ 2007-ին ուներ։ Հիմա կոնկրետ  կցանկանայի, որ որոշակի հարցադրումներ ուղղեք պարոն Օսկանյանին և խնդրեք, որ ավելի հստակ պարզաբանումներ տա։ Որովհետև երբ հարցնում են՝ Դուք Մադրիդյան նորացված սկզբունքներին ծանո՞թ եք, նա պատասխանում է՝ ո՛չ։ Չի ընթերցել, բայց կռահում է, թե դրանք ինչի մասին կարող են լինել։ Դե գիտեք,  ես կարծում եմ, որ ենթադրություններով առաջնորդվելը լավագույն լուծումների չի հանգեցնի, և լավ կլիներ՝ նախ և առաջ ծանոթանար այդ սկզբունքների նորացված տարբերակի հետ ու նոր փորձեր որոշակի կանխատեսումներ անել,-հավելել է ՀՀԿ պատգամավորը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը