Փետրվարի 9-ին ժամը 22.34-ինահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ա.Խաչատրյան փողոցի թիվ 11 շենքի 77-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան ու հեռախոսի զանգերին և դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը: Իրավապահ մարմինների ներկայությամբ փրկարարների կողմից բացվել է բնակարանի դուռը, որտեղ անգիտակից վիճակում հայտնաբերվել է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 1993թ. ծնված Արսալան Քյարամին: Տուժածին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն և հանձնվել շտապ օգնության աշխատակիցներին:
Տուժածին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն
Փետրվարի 9-ին ժամը 22.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ա.Խաչատրյան փողոցի թիվ 11 շենքի 77-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան ու հեռախոսի զանգերին և դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը: Իրավապահ մարմինների ներկայությամբ փրկարարների կողմից բացվել է բնակարանի դուռը, որտեղ անգիտակից վիճակում հայտնաբերվել է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 1993թ. ծնված Արսալան Քյարամին: Տուժածին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն և հանձնվել շտապ օգնության աշխատակիցներին: