Լրահոս

07.03.2019 14:35


Քարաթափում Սարալանջ փողոցում. վտանգավոր հատվածը սահմանազատվել է

Քարաթափում Սարալանջ փողոցում. վտանգավոր հատվածը սահմանազատվել է

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 7-ին` ժամը 11:35-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Սարալանջի փողոցում քարեր կան թափված, որոնք խոչնդոտում են երթեւեկությանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ քարերը թափվել են մոտակա լանջից, կան թուլացած քարեր, որոնք վտանգ են ներկայացնում:

Փրկարարները թափված քարերը (12 քար՝ 30x50-ից մինչեւ 10x10սմ) տեղափոխել են անվտանգ տարածք եւ սահմանազատել վտանգավոր հատվածը:

Այս խորագրի վերջին նյութերը