Աշխարհ

07.03.2019 17:45


Շրի Լանկայում դահճի թափուր տեղի համար արձագանքել է 102 մարդ

Շրի Լանկայում դահճի թափուր տեղի համար արձագանքել է 102 մարդ

Շրի Լանկայում դահճի թափուր պաշտոնի համար հայտ է ներկայացրել 102 մարդ: Այս մասին հայտնում է «Gazeta»-ն՝ «Reuters»-ին հղումով։

Նշվում է, որ լրացուցիչ աշխատակիցներ վարձելու անհրաժեշտությունն առաջացել է այն բանից հետո, երբ երկրում որոշել են վերականգնել մահապատիժը կախաղանի միջոցով՝ թմրանյութերի վաճառքի համար։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ դահիճ կարող են դառնալ 18-45 տարեկան տղամարդիկ, ովքեր «հիանալի բարոյական նկարագիր», «լավ ինտելեկտ և հոգեկան ուժ» ունեն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը