Լրահոս

22.03.2010 14:37


Ռազմիկ Զոհրաբյանը խոսել է Քոչարյանի և Օսկանյանի մասին

Ռազմիկ Զոհրաբյանը խոսել է Քոչարյանի և Օսկանյանի մասին

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով այն հարցին, թե հնարավոր իշխանափոխության մասին Վարդան Օսկանյանի հայտարարությունը ինքն արդյոք կապո՞ւմ է Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի հետ՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ռազմիկ Զոհրաբյանն ասել է.

-Երկու տարի է անցել ընտրություններից, ընտրվել է նոր նախագահ, ձևավորվել է նոր կառավարություն։ Ինչ կարիք կա, որ նախկին իշխանավորները վերադառնան։ Եթե դրա անհրաժեշտությունը լինի, մենք կդիմենք։ Պետք չէ, որ անընդհատ կողքից հուշեն՝ Ռոբերտ Քոչարյանը գա իշխանության, գա վարչապետ, թե չգա։ Կարծում եմ՝ այսօր և՛ ՀՀԿ-ն, և՛ կոալիցիոն կառավարությունը բավարար ուժեր ունեն, նոր մարդիկ պետք չեն։

Ռազմիկ Զոհրաբյանը նշել է, թե «անհրաժեշտության դեպքում, եթե իրավիճակ փոխվի», չի բացառում, որ իրենք դիմեն և՛ Ռոբերտ Քոչարյանին, և՛ նախկին իշխանավորներին։

-Ժողովրդավար երկրներում նախկին նախագահներն իրենց ժամկետն ավարտելուց հետո գործող իշխանություններին օգնում են արտաքին հարաբերություններում, քանի որ իրենք ունեն կուտակված բավական տեղեկատվություն, փորձ և կապեր, ինչը պարտավոր են օգտագործել ի շահ հայրենիքի,-նկատել է ՀՀԿ պատգամավորը։

Լրագրոներից մեկի այն դիտարկմանը, թե նախկին  նախագահները, Պուտինի օրինակով, նաև վարչապետ են դառնում, Ռազմիկ Զոհրաբյանը պատասխանել է.

-Ամեն հագուստ չէ, որ մեր հագով է։ Ռուսաստանը մեծ երկիր է, և այնտեղ իրավիճակը կարող է այդպիսին լինել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը