ՌԴ–ում օտարերկրյա 465 գործակալի գործունեություն է դադարեցվել
ՌԴ հատուկ ծառայությունները 2018–ին օտարերկրյա հատուկ ծառայությունների 129 հաստիքային աշխատակցի և 465 գործակալի գործունեություն են դադարեցրել։ ՏԱՍՍ–ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ ԱԴԾ կոլեգիայի նիստում։
«Շնորհիվ արդյունավետ հատուկ գործողությունների՝ դադարեցվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների 129 հաստիքային աշխատակցի և 465 գործակալի գործունեություն»,–ասել է Պուտինը։
Ռուս նախագահի խոսքով՝ օտարերկրյա հատուկ ծառայությունները ձգտում են մեծացնել իրենց ազդեցությունը ՌԴ գործընթացների վրա, ինչին հարկավոր է հակազդել։
«Մենք տեսնում ենք, որ արտասահմանյան հետախուզությունը ձգտում է մեծացնել իր ակտիվությունը ռուսական ուղղությամբ, բոլոր ուղիներով հասանելիություն է փնտրում դեպի քաղաքական, տնտեսական, գիտական, տեխնոլոգիական տվյալներ»,–հայտարարել է ՌԴ առաջնորդը՝ հավելելով, որ 2018–ին ռուս կոնտրհետախուզությունը գործել է արդյունավետ և հարձակողական։

7or.am