Աշխարհ

06.03.2019 18:59


ԱՄՆ-ում վաճառքի է հանվել Նիկոլաս Քեյջի տունը, որը ժամանակին կառուցվել է հայ քանդակագործի համար

ԱՄՆ-ում վաճառքի է հանվել Նիկոլաս Քեյջի տունը, որը ժամանակին կառուցվել է հայ քանդակագործի համար

Սան Ֆրանցիսկոյում 1914 թվականին հայ քանդակագործ Հայկ Բադիկյանի համար կառուցված տունը, որը ներկայում պատկանում է հոլիվուդյան դերասան Նիկոլաս Քեյջին, վաճառքի է հանվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Prweb-ը տեղեկացնում է, որ տունը վաճառքի է ներկայացվել 10.95 մլն դոլարով:

Հոդվածագիրը հիշեցնում է, որ 1996 թվականին «Լքելով Լաս Վեգաս»-ը ֆիլմում մարմնավորած դերի համար «Օսկար» ստանալուց հետո Նիկոլաս Քեյջի եկամուտները սկսեցին ավելանալ: Նա արդեն 2000-ական թվականներին իր եկամուտներից միլիոնավոր դոլարներ ներդրեց անշարժ գույքի շուկայում՝ ձեռք բերելով 15 տուն: Անշարժ գույքի նրա հավաքածուն ներառում է եվրոպական ամրոցներ, տներ Բահամյան կղզիներում, Լաս Վեգասում և այլուր: 2007 թվականին Նիկոլաս Քեյջը գնել է Սան Ֆրանցիսկոյի ամենահայտնի պատմական տներից մեկը, որից դեպի քաղաք գեղեցիկ տեսարան է բացվում:

Այս խորագրի վերջին նյութերը