Աշխարհ

06.03.2019 19:54


Ընդդիմությունը բոյկոտում է Վրաստանի նախագահի ելույթը խորհրդարանում

Ընդդիմությունը բոյկոտում է Վրաստանի նախագահի ելույթը խորհրդարանում

«Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցությունը քաղաքական բոյկոտ Է հայտարարել խորհրդարանում երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի ելույթին եւ ի նշան բողոքի՝ լքել Է նիստերի դահլիճը: Կուսակցության առաջնորդներից մեկը՝ Գիգա Բոկերիան, հայտարարել Է, որ մտադիր չԷ լսել պետության այն ղեկավարի ճառը, որը, նրա խոսքով, կեղծարարության խորհրդանիշ Է դարձել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

«2018 թվականի նախագահական ընտրությունները խարխլեցին վրացական ժողովրդավարության հեղինակությունը միջազգային ասպարեզում:

Սալոմե Զուրաբիշվիլին այդպես ստացավ երկրի նախագահի պաշտոնը: Մինչ այժմ ոչ ոք պատասխանատվություն չի կրում այն խախտումների համար, որոնք կատարվեցին նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ընթացքում»,-ասել Է Բոկերիան եւ լքել Է նիստերի դահլիճը:

Ի նշան բողոքի՝ նույնիսկ խորհրդարան չեն եկել ընդդիմադիր մեկ այլ կուսակցության՝ «Միասնական ազգային շարժման» ներկայացուցիչները: Նախագահի ելույթը բոյկոտելու մտադրության մասին նրանք հայտարարել Էին դեռ նախօրյակին:

«Ազգային շարժումում» հայտարարել են, որ Զուրաբիշվիլիին չեն ճանաչում որպես պետության ղեկավար, ուստի մտադիր չեն լսել նրան: Օրենսդիր մարմնի խոսնակ Իրակլի Կոբախիձեն ընդդիմադիր պատգամավորների պահվածքն անարգանք Է համարել նախագահության ինստիտուտի նկատմամբ: Սալոմե Զուրաբիշվիլին պետության ղեկավարի կարգավիճակում առաջին անգամ Է հաշվետվությամբ հանդես եկել խորհրդարանի առջեւ: Նոր կանոնակարգի համաձայն՝ նախագահի ելույթից հետո բանավեճեր չեն կայանա:

Այս խորագրի վերջին նյութերը