Քաղաքական

06.03.2019 15:15

Փաշինյանը՝ Պուտինի ու Մեդվեդևի հետ սպասվող հանդիպումների մասին

Փաշինյանը՝ Պուտինի ու Մեդվեդևի հետ սպասվող հանդիպումների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բրյուսելում հարցազրույց տալով ռուսական ՏԱՍՍ-ին, մանրամասներ է ներկայացրել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ու վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ կայանալիք հանդիպումների ժամանակացույցի վերաբերյալ:

«Արմենպրես» փոխանցմամբ` անդրադառնալով Վլադիմիր Պուտինի հետ կայանալիք հանդիպումներին՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ այս տարի դրանք մի քանի անգամ կլինեն, իսկ ղեկավարների գրասենյակները քննարկում են այդ հանդիպումների ժամանակացույցի հարցերը:

«Այս տարի մենք մի քանի անգամ կհանդիպենք: Օրինակ` ԵԱՏՄ գագաթաժողովի ընթացքում: Բացի այդ, հուսով եմ, որ այս տարի կկայանա Վլադիմիր Պուտինի պաշտոնական այցը Երևան, և իմ այցը` Մոսկվա: Մենք այժմ կոնկրետ ժամկետներ ենք քննարկում: Վերջին քննարկումը եղել է մեկ շաբաթ առաջ. ես հեռախոսով խոսել եմ Ռուսաստանի նախագահի հետ, հեռախոսազրույցի ընթացքում մենք քննարկել ենք այդ հարցը»,- ասել է Փաշինյանը:

Հայաստանի վարչապետը նշել է, որ հանդիպումներ են նախատեսվում նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:

«Ապրիլի 29-ին Երևանում կկայանա ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը, և բոլոր երկրների վարչապետերը, այդ թվում նաև Դմիտրի Անատոլևիչը, կժամանեն Երևան»,- նշել է վարչապետը:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ռուսաստանի Դաշնությաննախագահ Վլադիմիր Պուտինի առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2018թ. մայիսի 14-ինՍոչիում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարներիգագաթնաժողովին:

Երկրորդ հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 13-ին՝ Մոսկվայում՝ ֆուտբոլի Աշխարհիառաջնության բացման արարողության շրջանակում:

Սեպտեմբերի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի Դաշնությաննախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել են Մոսկվայում:

Դեկտեմբերի 27-ին ևս մեկ հանդիպում է կայացել Մոսկվայում, ուր Նիկոլ Փաշինյանը մեկնել էր աշխատանքային այցով:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։