Աշխարհ

06.03.2019 14:43


ԱՄՆ-ը նորից զգուշացրել է Թուրքիային, թե ինչ հետևանքներ կլինեն S-400-ների գնման դեպքում

ԱՄՆ-ը նորից զգուշացրել է Թուրքիային, թե ինչ հետևանքներ կլինեն S-400-ների գնման դեպքում

ԱՄՆ-ը Թուրքիային նորից զգուշացրել է, թե ինչ լուրջ հետևանքներ կլինեն Անկարայի համար, եթե վերջինս Ռուսաստանից գնի «S-400» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգեր։

«Մենք բացահայտ զգուշացրեցինք Անկարային, որ S-400-ների գնումն ԱՄՆ-ին կստիպի վերանայել Թուրքիայի մասնակցությունն ամերիկյան նոր սերնդի F-35 ռազմական ինքնաթիռների նախագծում։

Նման դեպքում վտանգի տակ կհայտնվեն նաև ԱՄՆ-ի կողմից այլ զինատեսակների հնարավոր մատակարարումը Թուրքիային»,- ասել է պետքարտուղարի փոխխոսնակ Ռոբերթ Պալլադինոն։

Նախօրեին էլ նման զգուշացում էր արել Պենտագոնի խոսնակ Էրիկ Փեհոնը։

Աղբյուրը` «Էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը