Լրահոս

06.03.2019 12:45


8–րդ դասարանցիներն ուղղել են Տանձուտ գետն ընկած «Mercedes»-ն ու օգնել տուժածներին

8–րդ դասարանցիներն ուղղել են Տանձուտ գետն ընկած «Mercedes»-ն ու օգնել տուժածներին

Վանաձորի թիվ 1 հիմն. դպրոցն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«03.03.2019թ.-ին խոշոր ավտովթար է գրանցվել Լոռու մարզում.
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Լոռի-1 հասցեի մոտ «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի երկաթյա ճաղավանդակներին և հայտնվել Տանձուտ գետում:
Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցի 8-րդ Բ դասարանի աշակերտներ Էդիկ Ղարաքեշիշյանը և Էդմոն Քոչարյանը գտնվելով վթարի վայրում՝ մինչ փրկարարների ժամանելը, ուղղել են մեքենան, կանխել հրդեհի վտանգը և տուժողներին ցույց տվել առաջին օգնություն:
Էդիկը և Էդմոնը դպրոցի փրկարարկան ջոկատի անդամ են:
Վանաձորի թիվ 1 հիմն. դպրոցի տնօրինությունը հատուկ շնորհակալություն է հայտնում իր փրկարար սաներին՝ մարդասիրական վերաբերմունքի համար»:

Այս խորագրի վերջին նյութերը