ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ զգալու է Հիլարի Քլինթոնի պակասը 2020 թվականի նախագահական ընտրություններում։
«Քլինթոնը հավաստեց, որ 2020 թվականին չի առաջադրվելու նախագահի թեկնածու, հրաժարվում է երրորդ անգամ Սպիտակ տան համար պայքարելուց: Ափսոս, մի՞թե դա նշանակում է, որ ինձ վիճակված չէ վերստին մրցակցել նրա հետ: Ես նրա պակասը շատ եմ զգալու»,- գրել է Թրամփը «Twitter»-ում:
Ավելի վաղ ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ մտադիր չէ Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու առաջադրվել 2020 թվականի ընտրություններում:
«Ես չեմ առաջադրվելու, բայց կշարունակեմ աշխատել, ե՛ւ խոսել, ե՛ւ պաշտպանել իմ համոզմունքները»,- ասել է Քլինթոնը «News 12» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նա նաեւ հայտնել է, որ չի պլանավորում իր թեկնածությունն առաջադրել Նյու Յորքի նահանգապետի կամ քաղաքագլխի պաշտոնի համար: Քլինթոնի խոսքով՝ ինքն «օգնում է իր կուսակցությանը, ինչպես նաեւ վայելում է գրողի, ակտիվիստի ու տատիկի կյանքը»:
2018 թվականի հոկտեմբերին Քլինթոնը չէր բացառում, որ 2020 թվականին վերստին կառաջադրվի Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնի համար: Նա նաեւ հավելել է, որ «պատրաստվում է ուժերի ներածին չափ ամեն ինչ անել, որպեսզի 2021 թվականին դեմոկրատ գա Սպիտակ տուն», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
«Նրա պակասը շատ եմ զգալու». Թրամփ

Աղբյուրը՝ 168.am