Աշխարհ

06.03.2019 10:38


ԱՄՆ-ի պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Է նշանակվել Ֆիլիպ Ռիքերը

ԱՄՆ-ի պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Է նշանակվել Ֆիլիպ Ռիքերը

ԱՄՆ-ի պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնում, որն ավելի վաղ զբաղեցնում Էր Ուես Միթչելը, նշանակվել Է Ֆիլիպ Ռիքերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողների համար կազմակերպված բրիֆինգի ընթացքում հայտնել Է Պետդեպի մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Ռոբերտ Պալադինոն:

«Մենք ուրախ ենք ողջունելու այս ամսվա վերջին դեսպան Ֆիլիպ Ռիքերի վերադարձը Վաշինգտոն, մարտի 18-ին նա կզբաղեցնի ԱՄՆ-ի պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնը»,-ասել Է նա:

Ավելի վաղ այդ պաշտոնն զբաղեցնում Էր Ուես Միթչելը: Այն մասին, որ պետքարտուղարի օգնական Միթչելը թողնում Է Պետդեպարտամենտի Եվրոպայի եւ Եվրասիայի գործերի բյուրոյի ղեկավարի պաշտոնը, հայտնի Էր դարձել հունվարի վերջին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը