Փետրվարի 9-ին ժամը 16.10-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի թիվ 15 հասցեում վերամբարձ կռունկ է շրջվել, կա տուժած և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը:
Նախնական տվյալներով տեխնիկակական անվտանգության նորմերի խախտման պատճառով շրջվել է «ՄԼԼ ինդասթրիս» կազմակերպության վերամբարձ կռունկը, ինչի հետևանքով զոհվել է կռունկավար 1949թ. ծնված Վոլոդյա Կարապետյանը, վնասվել են բակում կայանված 3 ավտոմեքենա, հարակից շենքի վերին հարկերի մի քանի բնակարանների պատշգամբներ և վանդակաճաղեր, ինչպես նաև տուժել է անձը չպարզված կին, որը տեղում ստացել է առաջին բուժօգնություն և չի հոսպիտալացվել:
Փրկարարների կողմից իրականացվել են շենքի խարխլված քարերի և կոտրված ապակիների ապամոնտաժման և հեռացման աշխատանքներ:
Զոհվել է կռունկավարը