«Հունաստանի ու Թուրքիայի միջև կարող է վտանգավոր բախում լինել». հույն նախարար
Հունաստանի պաշտպանության նախարար Էվանգելոս Ապոստոլակիսը հայտնել է, որ Հունաստանի և Թուրքիայի միջև կարող է վտանգավոր բախում լինել։ Ըստ հույն պաշտոնյայի՝ բախման պատճառ կարող է դառնալ, այն, որ Թուրքիայի զինված ուժերը հաճախակի են խախտում Հունաստանի օդային և ջրային սահմանները։
«Մեր օդային և ջրային տարածքներում տեղի ունեցող սահմանախախտումները, ցավոք, բարձր մակարդակի են հասել։ Էգեյան ծովում բոլոր սադրանքներին մշտապես զգուշավոր պատասխան ենք տալիս»։
Թուրքական աղբյուրը նշում է, որ առաջիկայում Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև կայանալու է հանդիպում, որի ընթացքում քննարկվելու են բազմաբնույթ հարցեր։