Փայլանը Չարենցի տան քանդման մասին հարցում է արել Թուրքիայի մշակույթի նախարարությանը
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր, քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) անդամ Կարո Փայլանը Կարսում Չարենցի տունը համարվող կառույցի քանդման մասին հարցում է արել Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյին։
Ինչպես տեղեկացնում է Փայլանը իր ֆեյսբուքյան էջում, նախարարին, մասնավորապես, հղել է հետևյալ հարցերը․
-Արդյոք Ձեր նախարարությունն իրականացրե՞լ է որևէ ծրագիր՝ Չարենցի տունը վերակառուցելու և թանգարանի վերածելու ուղղությամբ, որը կարող էր հիշատակի վայր դառնալ հայ մշակույթի և Կարսի համար։
- Արդյոք մտածել ե՞ք, որ որպես սովորական շինություն այն քանդելով՝ դուք բանաստեղծի հիշատակին հավատարիմ մարդկանց մեծ հիասթափություն և ցավ կպատճառեք, քանի որ այնտեղ, ինչպես հայտնի է, ծնվել է Չարենցը:
- Ձեր նախարարությունը ինչպիսի՞ կոնկրետ քայլեր է ձեռնարկել կամ ձեռնարկելու հայ արվեստագետների և մտավորականների հիշատակի հետ կապված վայրերին արժանի վերաբերմունք ցուցաբերելու և որպես մշակութային ժառանգություն պահպանելու համար։
- Ես կարծում եմ, որ Չարենցի հիշատակի վայրը ոչնչացվել է այն պատճառով, որ նա հայ է։ Դուք ինձ հետ համակարծի՞ք եք: