Աշխարհ

05.03.2019 16:15


«Մենք մեր ժողովրդին խաղաղության նախապատրաստե՞նք, թե՞ այլ ուղղությամբ». Մամեդյարովի հարցը ԵԱՀԿ գործող նախագահին

«Մենք մեր ժողովրդին խաղաղության նախապատրաստե՞նք, թե՞ այլ ուղղությամբ». Մամեդյարովի հարցը ԵԱՀԿ գործող նախագահին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակի հետ Բաքվում քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարց:

«Ես հանդիպման ժամանակ ներկայացրեցի Բաքվի դիրքորոշումը: Ընդհանուր առմամբ մենք քննարկել ենք հակամարտության կարգավորման ուղիները»,-ասել է Մամեդյարովը՝ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում:

Ադրբեջանցի դիվանագետի խոսքով՝ Լայչակը հաջորդ շաբաթ այցելելու է Երևան՝ Հայաստանի իշխանությունների հետ հակամարտության կարգավորման հարցերը քննարկելու նպատակով:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը Մ.Լայչակին խնդրել է Երևան կատարելիք այցի ժամանակ Հայաստանի ղեկավարությունից պարզել, թե իրավիճակի ինչպիսի զարգացման պետք է նախապատրաստվել. «Մենք մեր ժողովրդին խաղաղության նախապատրաստե՞նք, թե՞ այլ ուղղությամբ»:

«Կան մի շարք գաղափարներ, որոնք ես հաջորդ շաբաթ կներկայացնեմ Երևանում»,-իր հերթին ասել է Մ.Լայչակը:

ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Հայաստանի ղեկավարության հայտարարությունները:

«Հայաստանի ղեկավարության վերջին հայտարարություններն ուղղված չեն խաղաղությանը: Օրինակ, Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի վերջին հայտարարությունը: Ես խոսել եմ այդ հարցի շուրջ այսօր հեռախոսազրույցի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահի հետ»,-ասել է Է.Մամեդյարովը:

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը