Քաղաքական

05.03.2019 15:31

Կոնստանտին Զատուլին․ «Մենք ուզում ենք միավորել նրանց, ովքեր ցանկանում են, որ ՌԴ-ն ու ՀՀ-ն ավելի ուժեղ լինեն»

Կոնստանտին Զատուլին․ «Մենք ուզում ենք միավորել նրանց, ովքեր ցանկանում են, որ ՌԴ-ն ու ՀՀ-ն ավելի ուժեղ լինեն»

Ինչպես տեղեկացրել էինք, Մոսկվայում մեկնարկել է ռուս–հայկական համագործակցության «Լազարյան ակումբի» 2-րդ համաժողովը՝ «Էկոնոմիկա, ներդրում, ինտեգրում. Ռուսաստանի և Հայաստանի միջև տնտեսական կապերի զարգացման հեռանկարները» թեմայով։

Նիստը բացել է ակումբի հիմնադիր, ՌԴ Պետական Դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։ Նա ներկաների ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքին, որ «Լազարյան ակումբը» ոչ առևտրային ու ոչ պետական նախաձեռնություն է։

Զատուլինը նաև հիշեցրել է, որ ակումբի առաջին նիստը կայացել է Երևանում 2018թ. վերջին և նվիրվել պաշտպանությանն ու անվտանգությանը։

«Մենք ուզում ենք միավորել նրանց, ովքեր ցանկանում են, որ Ռուսաստանի Դաշնությունն ու Հայաստանի Հանրապետությունն ավելի ուժեղ լինեն, որ միմյանց վրա հենվելով կառուցեն իրենց արտաքին քաղաքականությունը»,–ասել է Զատուլինը՝ անդրադառնալով ակումբի նպատակներին ու խնդիրներին և առանձնահատուկ ուշադրություն հրավիրելով երկու երկրների ժողովուրդների պատմական ու մշակութային հնագույն կապերի վրա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։