Լրահոս

05.03.2019 10:10


Սարավան-Զանգեր ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել

Սարավան-Զանգեր ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել

Մարտի 5-ին՝ ժամը 05:05-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սարավան-Զանգեր ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի Մ-2 ավտոճանապարհի 166-րդ կմ-ին «Hօwo» մակնիշի բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին (Ս. Մ., ծնված 1958 թ.) և մոտեցրել «1-03» ծառայության աշխատակիցներին: Քաղաքացուն տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի առաջացել:

Այս խորագրի վերջին նյութերը