Լրահոս

04.03.2019 17:35


Ոստիկանները հայտնաբերել են 29-ամյա երիտասարդի սպանությունը նախապատրաստած անձանց (տեսանյութ)

Ոստիկանները հայտնաբերել են 29-ամյա երիտասարդի սպանությունը նախապատրաստած անձանց (տեսանյութ)

Փետրվարի 24-ին ապանություն էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19:20-ի սահմաններում Ջրվեժ գյուղի ճանապարհին՝ գերեզմանների հարևանությամբ, հայտնաբերվել էր տղամարդու դի՝ հրազենային վնասվածքներով։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր 9մմ տրամաչափի 4 պարկուճ։ Պարզվեց, որ սպանվածը Արմավիրի մարզի Մերձավան գյուղում հաշվառված 29-ամյա Կարեն Խնուսյանն էր, տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։

Հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները, առանձնապես ծանր հանցագործությունը թարմ հետքերով բացահայտելու նպատակով, սկսեցին համատեղ աշխատանքը՝ ձեռնարկելով համալիր ու բազմակողմանի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Արդյունքում՝ դեպքից մի քանի օր անց ոստիկանները հայտնաբերեցին ու սպանությունը նախապատրաստելու կասկածանքով բերման ենթարկեցին երկու անձի, որոնք հենց նույն օրը ձերբակալվեցին։ Լոռու մարզում ապրող 35 և Տավուշի մարզի բնակիչ 30-ամյա տղամարդկանց մեղադրանք է առաջադրվել։ Մարտի 2-ին նրանք կալանավորվել են։

Հարուցված քրեական գործի շրջանակներում իրավապահները խուզարկել են մի շարք բնակարաններ։ Հայտնաբերվել են տարբեր տեսակի հրազեններ, ինքնաձիգի փամփուշտներ և այլ ռազմամթերք, որոնք առգրավվել և ուղարկվել են փորձաքննության։
Օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։

Այս խորագրի վերջին նյութերը