Լրահոս

02.03.2019 12:09


Երևանում բախվել են «Suzuki»-ն ու թիվ 47 երթուղին սպասարկող ավտոբուսը. կան վիրավորներ

Երևանում բախվել են «Suzuki»-ն ու թիվ 47 երթուղին սպասարկող ավտոբուսը. կան վիրավորներ

Այսօր՝ մարտի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 10։35-ի սահմաններում Սարկավագի փողոցում բախվել են «Suzuki» մակնիշի և «Hyundai» մակնիշի թիվ 47 երթուղին սպասարկող ավտոբուսը։

Վթարի հետևանքով «Suzuki»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Դեպքի վայրում հավաքվածները հայտնել են, որ վթարի հետևանքով ավտոբուսի մի քանի ուղևորներ նույնպես տեղափոխվել են հիվանդանոցներ։

Ոստիկանությունը պարզում է այդ տեղեկատվության իսկությունը, նաև՝ վարորդների և վիրավորների ինքնությունը։

Թիվ 47 երթուղին սպասարկում է Եռաբլուր զինվորական պանթեոն-Առինջ գյուղ երթուղին։

Այս խորագրի վերջին նյութերը