Լրահոս

02.03.2019 09:09


Քաջարան-Մեղրի ճանապարհին բեռնատար է շրջվել

Քաջարան-Մեղրի ճանապարհին բեռնատար է շրջվել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մարտի 1-ին, ժամը 17:48-ին ահազանգ է ստացել, որ Մ-2 ավտոճանապարհի Քաջարան-Մեղրի հատվածի 2-3-րդ կիլոմետրերին տեղի է ունեցել ՃՏՊ. բեռնատարը շրջվել է և երկկողմանի փակել ավտոճանապարհը. տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Նախարարությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկություն:

Այս խորագրի վերջին նյութերը