Լևոն Մելիք-Շահնազարյան. «Այսօր հենց այն պահն է, որ պետք է ճանաչվի ԼՂՀ անկախությունը»
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանն անդրադարձել է Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման հարցին։ Ըստ բանախոսի՝ անցած 18 տարիների ընթացքում բազմիցս եղել են պահեր, երբ Հայաստանը պետք է ճանաչեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, եղել են պահեր, որ հարմար չի եղել այդ ճանաչման համար: «Այսօր հենց այն պահն է, որ պետք է ճանաչվի Լեռնային Ղարաբաղի անկախությունը Հայաստանի կողմից»,- ասել է քաղաքագետը։ Ինչ վերաբերում է այն դիտարկումներին, թե ԼՂՀ անկախությունը ճանաչելու դեպքում Հայաստանի վրա ճնշում կգործադրվեն, Լևոն Մելիք-Շահնազարյանը հակադարձել է. «Ո՞վ պետք է ճնշի կամ ինչպե՞ս: Մեր դեմ պետք է բանակ ուղարկե՞ն: Գալու են ռմբակոծե՞ն Ստեփանակերտը, թե՞ ԱՄՆ-ն հերթական 70 միլիոնը չի տալու: Եթե ճնշում էլ լինի, 1-2 ամիս, դրանից հետո կհամակերպվեն այդ փաստի հետ ու կսկսեն արդեն ելքեր գտնել ստեղծված վիճակից»: