Թեհրանում գազի տարանցման վերաբերյալ քառակողմ հանդիպում կկայանա
Վրաստանի, Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի ներկայացուցիչները գազի հարցով ապրիլին կհանդիպեն Թեհրանում: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։
Կարապետյանի խոսքերով՝ Հայաստանն իրանական կողմից առաջարկ է ստացել՝ էլեկտրաէներգիայի և գազի տարանցման հարցով Թեհրանում համագործակցություն ծավալել Վրաստանի և Ռուսաստանի հետ։ Նրա խոսքով՝ պայմանավորվածություն կա ապրիլին Թեհրանում քառակողմ` Հայաստան, Ռուսաստան, Վրաստան և Իրան հանդիպում կազմակերպելու վերաբերյալ։
Հիշեցնենք՝ Իրան կատարած պաշտոնական այցի ընթացքում Իրանի առաջնորդը պատրաստակամություն էր հայտնել Հայաստանին մատակարարվող գազի ծավալը մեծացնելու, ինչպես նաև Հայաստանի տարածքով Վրաստան գազ տարհանելու հարցի կարգավորման ուղղությամբ:

7or.am