Լրահոս

10.02.2011 11:29


Կոալիցիոն ուժերին մի նոր հուշագիր է ներկայացվելու

Կոալիցիոն ուժերին մի նոր հուշագիր է ներկայացվելու

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարել է, թե իրենց կուսակցության նախաձեռնությամբ կոալիցիոն ուժերին մի նոր հուշագիր է ներկայացվելու։ Նրա խոսքերով՝ ժողովրդի առավել ձայներն ստացած քաղաքական ուժերը պետք է բոլորը միասին պատասխան տան, և հիմա կոալիցիան պետք է որոշի՝ այդ ծրագրերը համատե՞ղ են ընթանալու՝ անկախ նրանից, թե ով ընտրությանը ինչպես կգնա, թե՞ յուրաքանչյուրը նոր սկզբունքով, նոր որդեգրումներով պիտի գնա:

-Եթե համաձայնության եկան, որ համատեղ ծրագրերը նորից շարունակություն կունենան խորհրդարանական ընտրություններից հետո, այստեղ խնդիր է առաջանում նաև նախագահական ընտրությունների վերաբերյալ, թե հետագայում ինչպիսի՞ դիրքորոշում կարող են ունենալ կոալիցիոն կուսակցությունները: Սա պարտադրանք չէ, սա ընդամենը քաղաքականություն է,-ասել է Գ. Սահակյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը