Լրահոս

01.03.2019 12:29


«Իմ քայլը» խմբակցությունում փակ ռեժիմով հանդիպում է ընթանում Սուրեն Պապիկյանի հետ (տեսանյութ)

«Իմ քայլը» խմբակցությունում փակ ռեժիմով հանդիպում է ընթանում Սուրեն Պապիկյանի հետ (տեսանյութ)

Հայաստանի Ազգային ժողովում մեկնարկել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ դռնփակ հանդիպումը ՀՀ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի հետ: Հանդիպումն իշխող խմբակցության նախաձեռնությամբ է:

Նշենք, որ «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպումների շարք է նախաձեռնել գործադիր իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Մինչ այս «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները փակ ռեժիմով հանդիպում են ունեցել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի, ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, Տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարար Հակոբ Արշակյանի, ոստիկանապետը Վալերի Օսիպյանի հետ:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը