ՄԱԿ ԱԽ–ն մերժել է Վենեսուելայի վերաբերյալ բանաձևի ռուսական նախագիծը
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի ընդունել Վենեսուելայի իրադրության կարգավորման վերաբերյալ բանաձեւի ռուսական նախագիծը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է կազմակերպության մամուլի ծառայությունը:
«Վենեսուելայի վերաբերյալ բանաձեւի ռուսական նախագիծը չանցավ, քանի որ չհավաքեց աջակցության անհրաժեշտ թվով ձայներ: «Կողմ» քվեարկեց ՄԱԿ-ի ԱԽ-ի 4 անդամ, «դեմ» արտահայտվեց 7 պատվիրակություն, ձեռնպահ մնաց ԱԽ-ի 4 անդամ»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Դա նշանակում Է, որ ներկայում չկա Վենեսուելայի իրադրության կարգավորման հստակ ուղի, քանի որ ավելի վաղ մերժվել Էր բանաձեւի մեկ այլ նախագիծ, որն առաջարկել Էր ԱՄՆ-ը: Ամերիկյան փաստաթուղթն առաջարկում Էր երկրում նոր ընտրություններ անցկացնել ինքնահռչակ նախագահ Գուայդոյի մասնակցությամբ: Ռուսաստանի կողմից առաջարկվում Էր իրադրությունը կարգավորել «Մոնտեվիդեոյի մեխանիզմի»՝ ընդդիմության եւ իշխանությունների միջեւ երխոսության օգնությամբ: