Աշխարհ

01.03.2019 11:24


ԱՄՆ-ը 1 մլն դոլար պարգև է հայտարարել բեն Լադենի որդու գտնվելու վայրի մասին տեղեկատվության համար

ԱՄՆ-ը 1 մլն դոլար պարգև է հայտարարել բեն Լադենի որդու գտնվելու վայրի մասին տեղեկատվության համար

ԱՄՆ-ը մինչեւ մեկ միլիոն դոլար պարգեւ Է հայտարարել Համզա բեն Լադենի՝ «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման հիմնադիր Ուսամա բեն Լադենի որդու վերաբերյալ տեղեկատվության համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Պետական դեպարտամենտի Դիվանագիտական անվտանգության բյուրոյի ղեկավար Մայքլ Էվանոֆը:

Ելույթ ունենալով փետրվարի 28-ին կայացած ճեպազրույցում՝ Էվանոֆը հիշեցրել Է, որ ավելի վաղ ԱՄՆ-ը պատժամիջոցներ Է սահմանել Համզա բեն Լադենի դեմ: Ամերիկյան կողմի տվյալներով՝ նա «լուրջ վտանգ Է ներկայացնում ԱՄՆ-ի ազգային անվտանգության եւ քաղաքացիների համար»: Պետդեպարտամենտի տեղեկատվությամբ՝ նա 2015 թվականի օգոստոսից պաշտոնապես «Ալ Քաիդայի» շարքերում Է եւ հանդես Է գալիս արեւմտյան մայրաքաղաքների դեմ գրոհների, այդ թվում՝ «ԱՄՆ-ի եւ ամերիկացների դեմ վրեժխնդրության» կոչերով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը