Աշխարհ

01.03.2019 11:21


Կիմ Չեն Ընն ու Թրամփը պայմանավորվել են մեկ անգամ էլ հանդիպել

Կիմ Չեն Ընն ու Թրամփը պայմանավորվել են մեկ անգամ էլ հանդիպել

Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հանոյում հանդիպման ժամանակ պայմանավորվել են շարունակել երկկողմ հարաբերությունների քննարկումը, հայտնում են հյուսիսկորեական լրատվամիջոցները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը հայտնում է, որ Կիմ Չեն Ընն ու Թրամփը երկրորդ գագաթաժողովը «լավ հնարավորություն» են անվանել՝ փոխվստահությունը խորացնելու եւ հարաբերությունները բարելավելու համար: Նրանք խոստացել են մեկ անգամ էլ հանդիպել՝ արդյունավետ երկխոսությունը շարունակելու համար:

ԱՄՆ եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդներ Դոնալդ Թրամփը եւ Կիմ Չեն Ընը փետրվարի 27-28-ը Հանոյում երկրորդ գագաթնաժողովն են անցկացրել, որն ավարտվել է առանց որեւէ փաստաթուղթ ստորագրելու: Թրամփը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի հետ տարաձայնությունները չեն վերաբերել պատժամիջոցները հանելուն, Փհենյանը զիջման չի գնացել «այլ ոլորտում»:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը