Թուրք պատգամավորները հայտարարել են, որ Թուրքիան պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Հնդկաստանի ու Պակիստանի միջև
Թուրքիան արձագանքել է Հնդկաստանի և Պակիստանի միջև վերջին օրերին առաջացած լարվածությանը։
Ինչպես հայտնի է, երկու երկրների միջև գտնվող Քաշմիր տարածքը վեճի առարկա է արդեն տարիներ շարունակ։ Քաշմիրի մի մասը վերահսկվում է Պակիստանի, մյուսը՝ Հնդկաստանի կողմից։ Մի քանի օր առաջ Պակիստանը հայտարարել էր, որ խոցել է 2 հնդկական ռազմական ինքնաթիռ, որոնք ներխուժել էին իրենց օդային տարածք: Նախօրեին էլ Հնդկաստանը հայտարարել էր, որ ավիահարվածներ է հասցրել Քաշմիրում պակիստանցի զինյալների ճամբարին:
Մասնավորապես, իշխող ԱԶԿ կուսակցության պատգավորներ Ալի Շահինն ու Բուրհան Քայաթուրքը հայտնել են, որ Թուրքիան պատրաստ է միջնորդի դեր ստանձնել 2 երկրների միջև առկա լարվածությունը նվազեցնելու նպատակով։
Թեմային արձագանքել է նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
«Կոչ ենք անում 2 երկրներին ողջախոհություն և զսպվածություն ցուցաբերել։ Անհրաժեշտ է խուսափել լարվածությունը թեժացնող քայլերից»,- ասել է Չավուշօղլուն։
Նրա խոսքերով՝ Թուրքիան այժմ փորձում է բանակցել երկու կողմերի հետ առկա լարվածությունը թուլացնելու համար։ Ըստ Չավուշօղլուի՝ նա արդեն հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի արտգործնախարարի հետ, ով թուրքական կողմին իրազեկել է, թե ինչպես են զարգանում իրադարձությունները։
Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավարի կարծիքով Քաշմիրի հարցը պետք է լուծել որքան հնարավոր է՝ շուտ, քանի որ երկու երկրների միջև հակամարտությունն ազդեցություն է ունենում ողջ տարածաշրջանի վրա։