Աշխարհ

28.02.2019 18:56


Եգիպտոսն Էրդողանին մեղադրել է «Մահմեդական եղբայրներին» աջակցելու մեջ

Եգիպտոսն Էրդողանին մեղադրել է «Մահմեդական եղբայրներին» աջակցելու մեջ

Եգիպտոսի իշխանություններին խիստ զայրացրել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արած հայտարարությունները «Euronews» լրատվամիջոցի հետ զրույցի ժամանակ։

Բանն այն է, որ Էրդողանը դատապարտել է Եգիպտոսում տեղի ունեցած ռազմական հեղաշրջումը, որի արդյունքում Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսին լքեց ստանձնած պաշտոնը։ Մուրսին ներկայացնում էր «Ազատություն և արդարություն» կուսակցությունը, որը փաստացի հիմնվել էր որոշ երկրներում ահաբեկչական համարվող «Մահմեդական եղբայրներ» արմատական կազմակերպության կողմից։

Թեմային արձագանքել է Եգիպտոսի արտգործնախարարության խոսնակ Աբդուլֆեթթայ ալ Սիսին։

«Էրդողանը շարունակում է իր թևի տակ առնել «Մուսուլման եղբայրներին»»։

Խոսնակը նաև հիշեցրել է, որ Թուրքիայում այժմ կալանքի տակ է պահվում 70.000 քաղբանտարկյալ և 175 լրագրող։

Աղբյուրը` «Էրմենիհաբեր»

Այս խորագրի վերջին նյութերը